Առողջապահության լրատու 1.2010
Դեպրեսիան ձմռանը. ինչպես պայքարել
Եղանակային մելամաղձության դեմ պայքարելու համար մի քանի մեթոդներ գոյություն ունեն: Ցուրտ եղանակներին հաճախ է պատահում, որ մարդն իրեն թույլ է զգում: Որովհետև ցերեկվա տևողությունը շատ կարճ է, օդի ջերմաստիճանն էլ ցածր:
Հոգնածության նշանները և ակտիվ կյանքի հանդեպ հետաքրքրության կորուստը վկայում են եղանակային աֆեկտիվ խանգարումների համախտանիշի հակվածության մասին: Համախտանիշը դեպրեսիայի տարատեսակներից մեկն է, որը սովորաբար արտահայտվում է աշնանը և ձմռանը: 18-30 տարեկան երիտասարդները, հատկապես կանայք, ավելի շատ են հակված հոգեբանական խանգարումների:
Գիտնականները կարծում են, որ ձմեռվա ընթացքում ցերեկվա տևողության կրճատումը փոխում է մարդու կենսաբանական ռիթմը և օրգանիզմը D վիտամինի անբավարարություն է զգում: Հունվարն ու փետրվարն հատկապես բարդ ամիսներ են այն մարդկանց համար, ովքեր եղանակային դեպրեսիաների հանդեպ հակվածություն ունեն: Պատահական չէ շրջակա աշխարհի հուզական ընկալունակության այն մեծ տարբերությունը, որն առկա է հյուսիսային և հարավային երկրների բնակիչների միջև, որտեղ ցերեկվա տևողությունը տարվա ընթացքում կտրուկ փոփոխվում է:«Մարդիկ տառացիորեն կերպարանափոխվում են գարնան գալու հետ, Ստոկհոլմի փողոցներում մարդիկ ժպտալով են քայլում,- պատմում է Շվեդիայում իրավաբան աշխատող Նիլս Սվանստրոմը,- հավանաբար, տեղի բնակիչներին ձմեռը դուր չի գալիս, որովհետև ձմեռային երկար գիշերները ստիպում են կարոտել սկանդինավյան արևոտ ամռանը»:
Մասնագետները եղանակային մելամաղձության դեմ պայքարելու մի քանի մեթոդ են առաջարկում: Հատուկ լամպերի օգնությամբ լուսային թերապիան արդեն ապացուցել է իր դրական ազդեցությունը: Ընդ որում, ՙարտույտները՚ պետք է լուսային թերապիան երեկոյան ընդունեն 15-20-ական րոպե, իսկ ՙբուերը՚` առավոտյան: Այնուհետև, սենյակային հատուկ լամպեր կան, որոնք առավոտյան ավելացնում են արևածագի լույսը, էներգիա են տալիս ողջ օրվա համար:
Հակադեպրեսանտներն ու մասնագետների օգնությունը ևս եղնակային դեպրեսիայի վրա արդյունավետ ազդեցություն են ունենում, ինչպես և դեպրեսիաների մյուս տարատեսակների վրա: Վիտամին D-ի առավել մեծ չափաքանակը, սրահներում արևայրուք ընդունելը և սպորտով պարապելը ևս շատ օգտակար են: Ի վերջո, բանջարեղենային հատուկ սննդակարգը կօգնի նվազեցնել թխվածքների ու յուղոտ ուտելիքի նկատմամբ հակումը:
Իսկ ինչպես վարվեն այն մարդիկ, ովքեր ապրում են այնպիսի վայրերում, որտեղ եղանակը գրեթե մշտապես նույնն է: «Սան Դիեգոյում մշտապես մի եղանակ է` 210C»,- պատմում է Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողներից մեկը: Նա երբեք չի լսել եղանակային համախտանիշի մասին: Նրա համար ճանապարհորդելը ԱՄՆ-ում կամ այլ երկրներում, այլ եղանակներ տեսնելու միակ միջոցն է:«Ինձ համար երբեմն խիստ անհրաժեշտություն է դառնում տեսնել, թե ինչպես են տերևները թափվում, ձյուն գալիս, իսկ գարնանն էլ ծառերը բողբոջում են»,- պատմում է նա:
Կարդացեք նաև
Ներկայացնում ենք ՀՀ կառավարությունում ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին (մամուլի և զանգվածային...
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյին, Համաշխարհային բանկի տնտեսագետ Սուլեյման Ուլիբալիին...
Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու համար մի քանի եղանակներ առաջարկենք, ցրելով այն առասպելները որոնք վերաբերում են քաղցրեղենին: Շատերն են սիրում անուշեղեն...
Ոչ հեռավոր` 1990-ական թվականների սկզբին, երբ ազերի թուրքերը չբավարարվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր հայկական ջարդեր և բռնագաղթ կազմակերպելով...
Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը վեգետատիվ դիսֆունկցիաներ ունեցող մարդկանց մոտ կարող է լինել թե′ որպես մկանային-տոնիկ ախտանիշի մաս, և թե′ որպես առանձին ցավային միավոր...
Օդի տարերքի նշանները` Ջրհոսը, Երկվորյակներն ու Կշեռքը տղամարդկային ակտիվ Յան էներգիայի կրողներն են: Օդի հովանավորյալների համար հիմնականը մտավոր գործունեությունն է, որով էլ նրանք սիրով են զբաղվում...
«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...
Աշխատանքային երկար օրից հետո հոգնածությունն ու անտարբերությունը բնական երևույթ են: Որպեսզի նորմայի գալ, առողջ մարդուն բավարար է լավ քնել կամ էլ սպասել հանգստյան օրերին: Բայց եթե հանգիստն էլ արդեն չի օգնում, ժամանակն է մտածել...
Գրեթե յուրքանչյուր ոք իր կյանքում շրջապատի հետ շփվելիս զգացել է տագնապ կամ լարվածություն: Օրինակ, ինչպես եք ձեզ զգում, երբ քննադատում են, կամ ինչպիսին է ձեր ինքնազգացողությունը գործընկերոջ հետ...
Բրիտանուհիներն արդեն հարկ է հաշտվեն այն մտքի հետ, որ 60 տարին թոշակային տարիք չէ, այլ ընդամենն ապրած կյանքի կեսը: Հայտնի է, որ գիտնականները բացահայտել են գենը, որը հնարավորություն կընձեռի...
Հայտնի է, որ ավելորդ քաշը, բացի սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման վտանգ պարունակելուց, բարձրացնում է նաև բջիջների քաղցկեղային...
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց: Կյանքի 66 տարում վախճանվեց ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ, ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդավիրաբուժության...
Մենք արդեն սովորել ենք, որ մերսումը դա բուժական մեթոդ է, որը նպաստում է արյան, ավշի, միջհյուսվածքային հեղուկի շրջանառությանը, նաև մաշկի մահացած բջիջների հեռացմանը: Սակայն մերսումն ունի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն